copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:11 04-06-2022

Քար նետող քաղաքացին սադրիչ էր, մինչև հիմա չի հայտնաբերվել և ձերբակալվել․ Արթուր Վանեցյան

«Ոստիկանությունը երեկ շատ սխալ է վարվել, կիրառել է բիրտ ուժ և հատուկ միջոցներ։ Ընդ որում, հատուկ միջոցներն օգտագործվել են առանց նախապես զգուշացնելու, ինչը հստակ խախտում է»,- ինչպես հայտնում է Tert.am-ը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մենք տեսանք նաև, որ ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք չէին ենթարկվում երթի կազմակերպիչներին։ Նրանք սադրիչներ էին։ Մի տեսանյութ կա, որտեղ մի տղա քար է նետում ոստիկանների վրա։ Մինչ այս պահը հայտարարվել է 13 ձերբակալվածների մասին, և այդ տղան հայտնաբերված ու ձերբակալված չէ։ Մինչդեռ ոստիկանները հատուկ միջոցների կիրառումը պայմանավորում էին հենց նրա գործողությամբ։ Եթե մարդ է եղել, որ քար է նետել ոստիկանների վրա, ապա ո՞վ է այդ տղան։ Կարծում եմ, որ իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ է»,-ասաց Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել