Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:18 04-06-2022

Գրեթե 14 միլիոն ուկրաինացի ստիպված է եղել լքել իր տունը

Պատերազմի հարյուր օրվա ընթացքում գրեթե 14 միլիոն ուկրաինացի ստիպված է եղել լքել իր տունը․ նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Այս մասին ասվում է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ճգնաժամային համակարգող Ամին Ավադի զեկույցում։

Հարկադիր վերաբնակեցման նման մասշտաբ ու արագություն պատմության մեջ դեռ չի եղել, ասվում է համակարգողի հայտարարության մեջ։ Ռազմական գործողությունների պատճառով ավելի քան 3 միլիոն ուկրաինացի երեխա ստիպված է եղել ընդհատել ուսումը։ Ամբողջ երկրում հարյուր հազարավոր ուկրաինացիներ մնացել են առանց ջրի ու էլեկտրականության: Ընդհանուր առմամբ, մարդասիրական օգնության կարիք ունի 15․7 միլիոն մարդ, և այդ թիվը գնալով աճում է, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: