Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:42 03-06-2022

Ընտրություններին ընդառաջ՝ 13 խոշորացված համայնք կմիավորվի, կդառնա 5 միավորված համայնք. Վահե Ղալումյան


Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծը, որով առաջարկվում է 13 խոշորացված համայնք ներկայացնել որպես 5 խոշորացված համայնք։

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է 13 արդեն խոշորացված համայնքներ միավորվել՝ ներկայացնելով որպես 5 միավորված համայք։

«Ընտրությունն անց է կացվելու չորս մարզերում. Արագածոտնի՝ Թալին խոշորացված համայնքը միանալու է Արագածավանի հետ, Ճամբարակում՝ Ճամբարակը և Շողակաթը, Լոռու և Սյունիքի մարզերում՝ Ալավերդիում՝ Ալավերդի, Աղթալա, Շնող, Օձուն, Տաշիրում՝ Տաշիր, Մեծավան, Սարչապետ, և Սիսիանում՝ Սիսիսիան, Գոր, Հայք։ Համայնքների խոշորացումը այն պատճառով է, որ այդտեղ նախատեսվում են հերթական արտահերթ ընտրություններ»։

Նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում