Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 31-03-2025

Գյումրիում ընդդիմությունը կմիավորվի, բայց թակարդը կընկնի․ հարցում

Գյումրիում նախօրեին տեղի ունեցան ՏԻՄ արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած 4 ուժերը՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ը, «Իմ հզոր համայնքը» կուսակցությունը, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները ավելի շատ ձայներ են ստացան, ինչը նրանց թույլ է տալիս կոալիցիոն ճանապարհով ստանձնել քաղաքի կառավարումը՝ իշխանազրկելով ՔՊ-ին։

Այս պահի դրությամբ ընդդիմադիր ուժերից 2-ը՝ «Մայր Հայաստան» դաշինքը և «Իմ հզոր համայնքը» կուսակցությունը հայտարարել են Վարդան Ղուկասյանին աջակցելու պատրաստակամության մասին, իսկ «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը դեռևս լռում է։ Առանց այս քաղաքական ուժի՝ ընդդիմադիր կոալիցիան չի կայանա, ինչը նշանակում է, որ կա՛մ ՔՊ–ին կհաջողվի իշխանություն ձևավորել, կա՛մ էլ կրկին արտահերթ ընտրություններ կկայանան։

Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը անձնական լուրջ տարաձայնություններ ունեն, ինչը, շատերի գնահատմամբ, նրանց համախմբումն անհնարին է դարձնում։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղքում և քաղաքացիներին հետևյալ հարցն ուղղել․ «Գյումրիում ընդդիմությունը կկարողանա՞ միավորվել և իշխանություն ձևավորել»։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը դրական պատասխանեց, սակայն նաև նշեց, որ առկա թերությունները կմնան։

«Իհարկե՛ կկարողանա, բայց թակարդը կընկնի ընդդիմությունը»,- ասաց մի տղամարդ։

«Ես արդյունքներից տեղյակ չեմ, միայն մի բան կասեմ, որ ես չեմ համարում այդ ընտրությունները կայացած՝ մեկ բանի համար․ հարյուրտասնըքանի հազար ընտրողներից մասնեցել է քառասունյոթ հազար չգիտեմ ինչքանը։ 55 հազարից ավելի մարդ բոյկոտել է ընտրությունը»,- նկատեց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ամեն բան կախված է գյումրեցիներից։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում