copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:43 01-06-2022

Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը որդուն բանակից ազատել է Ռուբեն Հայրապետյանի ջանքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը որդուն բանակում ժամկետային ծառայությունից ազատել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ջանքերով եւ օժանդակությամբ: Չնայած Նիկողոսյանը մեզ հետ զրույցում տեղեկության մասին ասաց, թե «սխալ տեղեկություն ունենք», բայց մեր աղբյուրները հայտնում են, որ նա պարզապես չի ցանկանում խոսել այդ թեմայի մասին:
«Ավելին՝ չի ցանկանում, որ իր անունը որեւէ կերպ կապվի Հայրապետյանի հետ, չնայած որ վերջինս այդքան բան է արել իր համար,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով:- Մինչդեռ երբ Ռուբեն Հայրապետյանը դեռ պաշտոնի էր, թե՛ նա, թե՛ ՀՖՖ ներկա նախագահ Մելիքբեկյանը գովեստի խոսքեր էին շռայլում, կենացներ խմում եւ այլն»: Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, դեռեւս 2019-ին, երբ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկում էին իր առանձնատունը, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Բոլոր հարցերը Նիկողոսյան Արմենին, թե մատնաչափիկին ուղղե՛ք»:
Նիկողոսյանը, նշենք, երկար տարիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող է եղել: ՀԺ-ում աշխատանքն ավարտելուց հետո՝ 2017թ.-ից, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդականն է եղել, 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո արդեն՝ ՀՖՖ փոխնախագահ: Թե ինչպես կարողացավ նա, լինելով «մերժված» Հայրապետյանի խորհրդականը, պաշտոնի բարձրացում ունենալ հեղափոխությունից հետո, մնում է ենթադրել: Ամեն դեպքում, բարքերը ՀՖՖ-ում ոչ միայն չեն փոխվել, այլ ավելի խայտառակ են դարձել:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին