Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:45 31-05-2022

Դումանյանն ասաց, որ սիրով միայն ինձ կընդունի, խուսափեց 5 պատգամավորի հետ հանդիպումից. Լիլիթ Գալստյան

«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով հասել են ԱԳՆ-ի մոտ, ընդդիմադիր պատգամավորները ցանկություն են հայտնել հանդիպել այդ շենքում գտնվող նախարարների հետ:

«ԲՏԱ և արդարադատության նախարարները քիչ առաջ պատասխանեցին, որ իբր այստեղ չեն, իսկ Դումանյանը ասել էր, որ ավելի ուշ ժամանակ կսահմանի։ Ես ուղիղ կապով զանգեցի ԿԳՄՍ նախարար Դումանյանին և ասացի, որ ցանկություն ունենք հանդիպելու, որը բխում է ԱԺ կանոնակարգից և ԱԺ պատգամավորները իրավունքների և լիազորությունների շրջանակում է, Դումանյանն ասաց, որ սիրով միայն ինձ կընդունի, մենք իրար ճանաչում ենք, քանի որ նույն հանձնաժողովում ենք աշխատել։ Պարոն Դումանյանին ասացի, որ հանդիպումը պետք է լինի առնվազն հինգ պատգամավորի հետ։ Դումանյանը խուսափեց հինգ պատգամավորի հետ հանդիպումից՝ ասելով, որ այս պահին զբաղված է, հնարավոր է՝ կես ժամից, օրակարգ խնդրեց, իսկ ես նրան ասեցի, որ կանոնակարգը չի սահմանում նախապես ճշտված օրակարգ»։

Այս մասին ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ մանրամասնելով իր և ԿԳՄՍ նախարար Դումանյանի հետախոսազրույցը։

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան, իրենց հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ երթ սկսել ԱԳՆ շենքի մոտ։ Այս պահին ԱԳՆ շենքը շրջափակված է սաղավարտներով ու վահաններով զինված մեծաթիվ ոստիկաններով:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ