Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:40 30-05-2025

Ինձ Դոկով են վախեցնում, բայց այս ամենի հետևում Արթուր Դումանյանն է կանգնած

Լիաննա Մխիթարյանը, ով իր խոսքով՝ եղել է «ԴՕԿ» կուսակցության անդամ, հայտնել է, որ 2025-ի թետրվարին 2 մլն 700 հազար դրամ է տրամադրել կուսակցության մեկ այլ անդամի՝ Հակոբ Վարդանյան, պայմանով, որ գումարը կվերադարձվի 10 օր անց։ Սակայն, ըստ նրա՝ արդեն մի քանի ամիս է անցել, բայց գումարը դեռ վերադարձված չէ, իսկ Հակոբ Վարդանյանը ոչ միայն խուսափում է պարտքը վերադարձնելուց, այլև սպառնալիքներ է հնչեցնում։

«Ինձ ստիպեցին անդամագրվել «ԴՕԿ» կուսակցությանը՝ խոստանալով լավ աշխատանք։ Ասացին՝ մի տանջվիր այդքան, մենք քեզ լավ աշխատանք կտանք։ Նույնիսկ ստիպեցին աշխատանքից դուրս գալ։ Երբ Հակոբ Վարդանյանը ֆինանսական դժվարության մեջ էր, ես նրան օգնեցի։ Բայց այսօր նա Մոսկվայից ինձ սպառնում է, վիրավորում՝ իբր ես հոգեկան խնդիրներ ունեմ, և ասում է, թե ինձ դատի է տալու։ Ավելին՝ փորձում են ինձ վախեցնել Վարդան Ղուկասյանով։ Բայց ես չեմ հասկանում՝ ի՞նչ եմ արել, որ վախենամ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Մխիթարյանը։

Նա նշում է, որ բողոքով դիմել է նաև իրավապահներին, սակայն Հակոբ Վարդանյանի գործով քննիչները հաճախակի փոխվում են, ինչը կասկածներ է առաջացրել նրա մոտ։

«Կարծում եմ՝ բոլորի թիկունքում մեկ մարդ է կանգնած։ Եվ կասկածում եմ, որ դա Արթուր Դումանյանն է։ Ասում են՝ նա մահացած է, բայց ես վստահ եմ՝ դա սուտ է։ Նա շարունակում է իր վատ գործերը»,- ասում է նա։

Լիաննա Մխիթարյանի խոսքով՝ իրավիճակը հարթելու նպատակով նա կապ է հաստատել «ԴՕԿ» կուսակցության մեկ այլ անդամի՝ Անի Խուդավերդյանի հետ։ Խոսակցությունները ծավալվել են ծածկագրերով, և սկզբում Խուդավերդյանը խոստացել է աջակցել, սակայն հետո մերժել է ճանաչել իրեն։

«Եթե Վարդան Ղուկասյանը վերադառնա, թող հանեն այդ մարդուն, ով խայտառակում է նրա կուսակցության անունը։ Նրան թող ասեն, որ Վարդան Ղուկասյանն արդեն գալիս է, և գուցե այդ ժամանակ վերադարձնի իմ գումարը»։

Oragir.News-ը փորձել է կապ հաստատել նաև Անի Խուդավերդյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել զանգերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ