Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:35 30-05-2022

Բայդենը բացառել է Ուկրաինային հրթիռների փոխանցումը, որոնցով կարող են հարձակվել Ռուսաստանի վրա

Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի՝ մայիսի 30-ին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի տրամադրի հրթիռային համակարգեր, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքում թիրախներ խոցելու համար, հայտնում է Reuters-ը։ Բայդենը չի հստակեցրել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։

Անցյալ շաբաթ CNN-ը և Washington Post-ը հայտնել էին, որ Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային տրամադրել հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել հարյուրավոր մղոն հեռավորության վրա գտնվող թիրախները, այդ թվում՝ HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգը և MRLS համազարկային կրակի համակարգը: Հենց այս զինատեսակներն էին մինչ այդ խնդրել Ուկրաինայի իշխանությունները։ Սպիտակ տունը, սակայն, մտահոգություն էր հայտնել, որ նման զինատեսակները կարող են օգտագործվել ռուսական տարածքի վրա հարձակվելու համար։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Բայդենի հայտարարությունը «ողջամիտ» է անվանել։ «Հակառակ դեպքում, եթե մեր քաղաքների վրա հարձակվեին, Ռուսաստանի զինված ուժերը կիրականացնեին իրենց սպառնալիքը և հարվածներ կհասցնեին այդ հանցավոր որոշումների կենտրոններին»,- գրել է նա Տելեգրամում։

The Washington Post-ը հայտնում է, որ ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, բայց այնպիսի հրթիռներով, որոնք կարող են խոցել թիրախները ավելի կարճ հեռավորության վրա՝ նվազեցնելու սադրանքի վտանգը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել