Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:21 30-05-2022

Նիկո՛լ, ինչքան սադրանք անես, թույլ չենք տալու՝ Երևանում արյուն թափվի․ դու պիտի անարյուն գնաս․ Իշխան Սաղաթելյան

«Որևէ պարագայում որևէ ուժ, որևէ միջոց մեր պայքարը չի կասեցնելու։ Պայքարի դուրս գալու առաջին օրից ասել եմ՝ այս պայքարը սիրում է ուժ, վճռականություն, կամք։ Սեղանին դրված է մեր հայրենիքի հարցը, հետևաբար որևէ ոստիկանական ուժ, որևէ ջոկատ մեր ժողովրդի այս պայքարը չի կարող կասեցնել։ Հայ մարդը ոտքի է կանգնել և գնալու է մինչև վերջ։ Հաղթանակին հասնելու ճանապարհը սա է․ այս ամենի միջով պետք է անցնենք։ Իշխանության ղեկին հայտնված է մեկը, ում համար իր աթոռից թանկ բան չկա։ Այս մարդը ամեն ինչ անելու է՝ իր աթոռը պահելու համար, բայց մենք թույլ չենք տալու, քանի որ այդ աթոռը այս պահին ծառայում է թուրքերին ու Ադրբեջանին։ Ինքը սպասարկում է նրանց շահը, դա այլևս փաստ է և իրականություն։ Նիկո՛լ, ինչքան սադրանք անես, թույլ չենք տալու՝ Երևանում արյուն թափվի․ դու պիտի անարյուն գնաս»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում իրականացվող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի