Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:33 30-05-2022

Ալեն Սիմոնյանի մորը ուղղում եմ իր նույն ժեստը՝ նույն մեկնաբանությամբ․ Արամ Պետրոսյան

«5165» շարժման անդամ Արամ Պետրոսյանը ոստիկանությանը հաղորդումներ էր տվել, ստորագրահավաքներ էր անցկացնում՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր ժեստի վերբերյալ, որը նա ցույց է տվել ցուցարարներին, իսկ տեսանյութից երևում է, որ թքել է՝ ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը, որի մասին ավելի մանրամասն Oragir.news-ին ներկայացրեց.

«Ես երթին չեմ մասնակցել, ուղղակի օգնել եմ քաղաքացիներին, որ այդ հաղորդումը ներկայացնեն։ Իրենք ստորագրել են, ես եմ փոխանցել։ Հաղորդումը նախատեսված էր ՀՀ գլխավոր դատախազի անունով, բայց չգիտես ինչու՝ ոստիկանությունը պարզել էր, որ կազմակերպիչը ես եմ, դիմեց ինձ, խնդրեց, որ իրենց փոխանցել։ Սակայն այսօր ես պատահական պարզեցի «Հայփոստի» գրասենյակներից մեկից, որ մայիսի 17-ին արդեն իսկ ոստիկանությունը պատասխանել է։ 131 հաղորդում ներկայացրածներից ընդամենը երկուսն են հարցաքննվել՝ նաև՝ Ալեն Սիմոնյանի մայրը»։

Պետրոսյանը, մեջբերում անելով՝ ասաց. «Իսկ միջնամատը վեր պարզելով հայտնել է, որ ինքնը անպարտելի է, ինչը պատմական խորհրդանիշ է»։ Այսքանից ավել բան մեկնաբանել չարժի, կարծում եմ Արցախի և ՀՀ անվտանգության համար ակցիայի մասնակիցների մեծ մասը նույնպիսի միջնամատ են ուղղելու Ալեն Սիմոնյանի մորը՝ նույնպիսի մեկնաբանմամբ»։

Մեկնաբանելով թքելու հետ կապված դեպքը՝ ասաց, որ Սիմոնյանի մայրը մեկնաբանում է, որ ինքը չի թքել, ժեստով է ցույց տալիս, որ թքում է, բայց չի թքել. «Իր բառերն է, որ ինքը կոնկրետ քաղաքացու ասել է ՝ թքեմ քո նամուսին։ Այսինքն՝ ըստ ոստիկանության , պարզել են, որ դա ժեստ է եղել , չի՛ թքել»։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման երթ էին իրականացնում Երևանում, որի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը իր տան պատշգամբից թքել էր շենքի տակով անցնող ցուցարարների ուղղությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից