copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:19 30-05-2022

Կարմիրբերետավորին ասում էի՝ եղբա՛յր, վատ եմ, իսկ նա արմունկով սրտիս հատվածում ավելի ուժեղ էր սեղմում․ Արսեն Նիկողոսյան

Կարմիրբերետավորներն այսօր մի քանի անգամ հարվածել են գլխիս։ Նրանցից մեկին ասում էի՝ եղբա՛յր, վատ եմ, իսկ նա արմունկով սրտի հատվածում ավելի ուժեղ էր սեղմում։ Այս մասին Ոստիկանության Էրեբունի բաժանմունքի մոտ հարցազրույցի ժամանակ ասել է ցուցարարներից Արսեն Նիկողոսյանը, ում հագուստին արյան հետքեր կային։

«Առաջին բախման ժամանակ իրենք «ինադու» էնպես էին անում, որ ժողովորրդը մտներ կառավարության շենք, իրենք հրում էին։ Կարող եմ ասել, որ կարմիր և սևբերտավորների դեպքում չկա էն երևույթը, որ «ոստիկանը Նիկոլ չի», չէ՛, իրանց դեպքում «Ոստիկանը Նիկոլ ա»։ Ժողովրդի միջից պետք է հանել էդ թեզը, թե «ոստիկանը Նիկոլ չի»։ «Ոստիկանը Նիկոլ ա», ոստիկանությունը ծառայում է թուրքահպատակ իշխանություններին։ Չկա այլ տարբերակ, մենք էսօր ունենք կործանվող երկիր, ունենք ոստիկանական պատ, որը պահում է կապիտուլյանտին։ Իմ աչքի առաջ կարմիր բերետավորների կամբատը Աշոտ Անդերասյանին էր հարվածում։ Տեսել եմ նաև, թե ինչպես էին 7 հոգի կարմիր բերետավորներ մի աղջկա գցել գետնին ու քաշ տալիս։ Էդ աղջիկն ասում էր՝ իմ համար կանգնած եմ, ինչի՞, բայց նրան նաև հարվածում էին»։

Նա նաև նշեց, որ այսօր ոստիկանությունը հայհոյանքներ էր տալիս։ «Երբ ոստիկանությանը ժողովուրդն ասում է՝ «թուրք», կամ ասում է՝ «սալամ ալեյկում, գնացեք նամազ արեք», էդ ոստիկանությունը նեղանում է։ Հիմա թող էդ ոստիկանությունը բացատրի, թե իրենք ինչո՞վ են տարբերվում թուրք ոստիկաններից, ես չեմ կարող բացատրել, երբ տեսնում եմ, որ 20-25 տարեկան աղջկան գցել են գետնին ու 15 հոգով քաշ էին տալիս, սա նոնսենս է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից