copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:18 28-05-2022

Oxford Economics-ի փորձագետը նշել է ռուբլու ամրապնդման հիմնական պատճառը

Ռուսական ռուբլու ամրապնդման հիմնական պատճառը էներգառեսուրսների թանկացումն ու դրանց դիմաց ռուբլով վճարման անցումն էր։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ Oxford Economics-ի փորձագետներին հղումով։

Մայիսի սկզբին Bloomberg-ը ռուբլին անվանել էր լավագույնը աշխարհի խոշորագույն արժույթների մեջ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդման առումով։ Նշվել է, որ դրան նպաստել են կապիտալի վերահսկմանն ուղղված միջոցառումները։

Ըստ OE մասնագետ Տատյանա Օռլովայի, չնայած այն հանգամանքին, որ ռուսական էներգակիրների արտահանումը նվազել է էմբարգոյի և սահմանված պատժամիջոցների ֆոնին, ապրանքների գների աճը զգալիորեն փոխհատուցում է այդ անկումը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն էներգառեսուրսների վաճառքից ամեն ամիս մոտ 20 միլիարդ դոլար է ստանում։ Մարտի վերջից բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ համաձայնվել են էներգակիրների դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջին, ինչը ազդել է ռուսական ռուբլու արժեքի հետագա աճի վրա։

«Այս բոլոր գործոնները ստեղծում են ռուբլու պահանջարկ՝ բարձրացնելով արժույթի արժեքը», - հաղորդում է CBS-ը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը