copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:38 28-05-2022

Բորիս Ջոնսոնն Ուկրաինային առաջարկում է Լեհաստանի և Բալթյան երկրների հետ նոր դաշինք ստեղծել․ Corriere della Sera


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Եվրոպայում Եվրամիությանը այլընտրանքային դաշինք ստեղծել, գրում է Corriere della Sera թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ խոսքը քաղաքական, տնտեսական և ռազմական միավորման մասին է՝ Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի, իսկ ավելի ուշ, հնարավոր է, Թուրքիայի մասնակցությամբ։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Ջոնսոնը խոսում է «պետությունների դաշինքի մասին, որոնք նախանձախնդրությամբ են վերաբերվում իրենց ինքնիշխանությանը, ունեն տնտեսության նկատմամբ լիբերալ մոտեցում և պատրաստ են հնարավորինս անհաշտ լինել Մոսկվայից եկող ռազմական սպառնալիքի նկատմամբ»։

Ըստ Corriere-ի՝ Ջոնսոնն այս գաղափարը հայտնել է Զելենսկիին ապրիլի 9-ին Կիև կատարած այցի ժամանակ։ Ուկրաինայի իշխանություններն այս հարցում դեռ հստակ դիրքորոշում չեն որդեգրել, սակայն անմիջապես չեն էլ հրաժարվել դրանից։ Ըստ լրագրողների՝ Զելենսկին սպասում է հունիսի 23-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին, որում կարող է որոշում կայացվել Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում