copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:45 05-12-2023

Թուրք լրագրողն առաջարկում է միջանցք ստեղծել ստեղծել՝ «ի բարօրություն Հայաստանի»

TGRT թուրքական տեղեկատվական գործակալության արտասահմանյան լուրերի բաժնի տնօրեն Էմրե Դիները կարծում է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում կարեւոր է Լոնդոնից մինչև Պեկին միջանցքի ստեղծումը, որը կգեներացնի ավելի քան 6 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն։ Այս մասին Դիներն ասել է «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսի ժամանակ։

Թուրք լրագրողը շեշտել է, որ ճանապարհի երկարությունը կկազմի ավելի քան 9 հազար կիլոմետր և կանցնի նաեւ Վրաստանով, Ադրբեջանով, Ղազախստանով, Հայաստանով, Իրանով։ Նրա խոսքով՝ դա կկրճատի Եվրոպայից Չինաստան ճանապարհը, ինչպես նաև կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում։

«Այսօրվա միջավայրը այդ միջանցքի ստեղծման հնարավորություն տալիս է։ Հայաստանի մասնակցությունն այդ միջանցքին նրա համար առեւտրի զարգացման, էներգետիկայի եւ հաղորդակցությունների դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ կստեղծի, ինչպես նաեւ կամրապնդի Հայաստանի դերը տարածաշրջանում։ Դա կբարձրացնի տարածաշրջանի երկրների փոխկախյալությունը։ Եվրոպայից Չինաստան ամենակարճ ճանապարհի գործարկումը կլուծի հայերի խնդիրները։ Սա պրագմատիկ երկխոսության կոչ է։

Առեւտրային ուղին ենթադրում է փոխադարձ պայմանավորվածություն եւ կբարելավի հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջեւ։ Այս հմնարավորությունը չի կարելի բաց թողնել»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում