Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:50 11-10-2024

Ո՞ւր եք տղաներ, հո ձեռքեր ոլորելով չէ՞, դուք նախ ՀՀ քաղաքացի եք, հետո՝ ոստիկան. Լարիսա Ալավերդյան

Ես դիմում եմ Հայաստանի ԱԳՆ-ին հստակ պահանջով՝ որեւէ պայմանագիր, թուղթ չստորագրվի, կամ որեւէ պայմանավորվածություն նշմարող քայլ չարվի, մինչեւ չլինի հենց առաջինը համարվող պահանջի կատարումը, որտեղ արտացոլված է՝ ազատություն և վերադարձ գոնե պաշտոնապես ճանաչված զինգերիների եւ հիմնականում պատանդների: Այս մասին, այսօր COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Նա դիմեց ոստիկաններին՝ նշելով. «Եթե այստեղ կանգնած ոստիկաններն իմանան, որ իրենք ՀՀ քաղաքացի են և միայն հետո ոստիկան, երբ ամեն մեկն առանձին իր տանը, իր ընտանիքի անունից՝ կդիմի հենց այս հարցով դիմի միջազգային հանրությանը, ՀՀ իշխանությանը, այդ ժամանակ որէ մեկը չի կարող դիմադրել ձեր պահանջին:

Ո՞ւր եք տղաներ, հո ձեռքեր ոլորելով չէ, որ դուք իրականացնում եք ձեր ծառայություն: Ճիշտ ժամանակ է, որ ցույց տաք ձեր մարդկային դեմքը: Սա մարդասիրական իրավունքի ներքո պահանջ է: Եթե դուք դա չեք անում, դուք ՀՀ ոստիկանություն չեք, այլ միանում եք այն բոլոր ուժերին, որոնք սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Դուք հանցակից եք դառնում միջազգային բոլոր տիպի հանցագործությունները կատարող Իլհամ Ալիևին և նրա վարչակազմին»:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը

Ձեզ գուցե հետաքրքրի