Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:47 27-05-2022

Այդ մարդիկ մի խամաճիկի ձեռքում գործիք են դարձել՝ խաչ քաշելով իրենց կարիերայի վրա․Մինասյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ֆրանսիայի հրապարակից հանդես եկավ ելույթով։

«Այսօր մենք այս ժամի հրատապ խոսքը ուզեցինք փոխանցել, որպեսզի դուք տեղեկանաք Նիկոլ Փաշինյանի կամակատար իրավական համակարգի հերթական տգետ, անհասկանալի ու ակնհայտորեն խուճապահար գործողությունների մասին։

Այսօր մենք կարող ենք խոսել չորս դրվագների մասին․ առաջինը վերաբերում է մի ապօրինի քրեական գործի հարուցմանը, որը իբրև թե պայմանավորված է հանգամանքով, իբրև հավաքի մասնակիցներին ես և Տարոն Մարգարյանը գումարներ ենք բաժանել։ Ոչ ավել, ոչ պակաս՝ Արմավիրի մարզում հարուցվել է քրեական գործ, որի վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Այդ մարդիկ հավանաբար գտնվում են ակնհայտ մի խամաճիկի ձեռքում և գործիք են դարձել՝ խաչ քաշելով իրենց կարիերայի վրա։

Երկրորդ դրվագը այն է, որ մեր երկու ընկերներին առավոտվանից առևանգել են, ԱԱԾ-ի և Ոստիկանության բերման ենթարկողների կողմից, կարելի է այսպես ասել։ Անհասկանալի ձևով և անհասկանելի ուղղությամբ տարել են, առ այս պահը մենք չունենք տեղեկության, քիչ առաջ որոշակի տեղեկություն ստացանք, որ փաստաբանական խումբ է ներգրավվել, բայց մինչ այդ՝ բացարձակ տեղեկություն չկար։

Եվ վերջապես մի դրվագ, որը կապված է Դրո Բազիկյանին բերման ենթարկվելու և նրա հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հետ, որի մասին կներկայացնի փաստաբան Վահե Եփրիկյանը»,-ասաց Մինասյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել