copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:28 27-05-2022

Ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել կոկորդիլոսի հետ, երբ նա ուտում է քո ձախ ոտքը. Ջոնսոնը՝ Պուտինի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հարցազրույց է տվել Bloomberg-ին և, մասնավորապես, ասել, որ Ուկրաինային ավելի շատ հարձակողական սպառազինություն է անհրաժեշտ, այդ թվում՝ հեռահար համազարկային կրակի համակարգեր. արևմտյան երկրները դեռ չեն փոխանցել դրանք Ուկրաինային։

«Մտավախություն ունեմ, որ Պուտինը, իր և ռուս զինվորականների համար թանկ գնով, Դոնբասում շարունակում է կրծել հողը: Նա շարունակում է հասնել աստիճանական, դանդաղ, բայց, վախենամ, շոշափելի առաջընթացի, և ուստի բացարձակ անհրաժեշտություն է, որ մենք շարունակենք ռազմական աջակցություն ցուցաբերել ուկրաինացիներին: Կարծում եմ՝ շատ, շատ կարևոր է, որ մեզ չհանգստացնի ուկրաինացիների անհավանական հերոսությունը, որոնք ռուսներին հետ են մղել Կիևի դարպասներից»,- ասել է Ջոնսոնը:

Իսկ ահա թե ինչպես է գնահատել Բորիս Ջոնսոնը պատերազմի խաղաղ լուծման հեռանկարները. «Ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել կոկորդիլոսի հետ, երբ նա ուտում է քո ձախ ոտքը։ Սա հենց այն է, ինչ անում է Պուտինը։ Նա փորձում է սառեցնել հակամարտությունը, նա դեռ կփորձի հրադադարի կոչ անել... Իհարկե, մենք պետք է կանգնեցնենք պատերազմը, աշխարհը սաստիկ դրա կարիքն ունի։ Սակայն դա ավարտելու միակ միջոցն այն է, երբ Պուտինն ընդունի, որ իր այս «դենացիֆիկացիան» կատարվել է։ Եվ նա կկարողանա դուրս գալ հակամարտությունից պատվով ու արժանապատվորեն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը