copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:15 13-11-2023

Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ Էրդողանը կարող է բանակցություններ վարել Պուտինի հետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կվերսկսի Գազայի հարցով «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ։ Այս մասին հայտնում է ռուսական պետական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի իր աղբյուրին։

Հաղորդվում է, որ հեռախոսային դիվանագիտության շրջանակներում Էրդողանը կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Պարոն նախագահը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթաժողովից հետո կվերսկսի իր ավանդական «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայում տիրող իրավիճակի կարգավորման թեմայով»,- ասել է գործակալության աղբյուրը։

Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ հարցին գործակալության աղբյուրը պատասխանել է, որ նման բանակցությունները ևս բացառված չեն։

«Հավանական է, որ պարոն նախագահը Ռուսաստանի առաջնորդի հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և, իհարկե, արդիական երկկողմ օրակարգը՝ հաշվի առնելով երկրների ակտիվ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,- հայտնել է նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան