copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 23:23 26-05-2022

ՊՍԺ-ն հրաժարվեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից․ հայտնի է պատճառը

ՊՍԺ-ն հետաքրքրվում էր «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով։

«L'Equipe»-ը հայտնել է, որ ֆրանսիացին շատ մոտ է փարիզյան ակումբ տեղափոխվելուն։

Ուշագրավ տեղեկություն է հայտնել «Get French Football News»-ը․ ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն հրաժարվել է վինգերին ձեռք բերելու մտքից։ Ինչպես հայտնի է, փոխվելու է Ֆրանսիայի չեմպիոնների տնօրինությունը։ Առաջիկայում գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնող Լուիշ Կամպուշը ՊՍԺ-ի նախագահին համոզել է ձեռք չբերել Դեմբելեին, քանի որ վերջինիս մոտ վնասվածքները խրոնիկական բնույթ են կրում։

Հայտնի է, որ ՊՍԺ-ն վերջնականապես հրաժարվել է Ուսմանին ձեռք բերելու մտքից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբից հեռանալու ցանկություն ունի․ ամռանն ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը