copy image url
Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 21:37 26-05-2022

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 90-ի

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը հասել է 90-ի, հայտնում է երկրի Առողջապահության գործակալությունը (UKHSA):

«Մայիսի 25-ի դրությամբ Անգլիայում մայիսի 7-ից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 85-ի: Կա երեք հաստատված դեպք Շոտլանդիայում, մեկը Ուելսում և մեկը Հյուսիսային Իռլանդիայում՝ Մեծ Բրիտանիայում դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 90-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ հանրության համար ռիսկը մնում է ցածր, սակայն հորդորում է ուշադիր լինել մաշկի ցանկացած նոր ցանի կամ ախտահարման նկատմամբ։ Շեշտվել է, որ դեպքերի մեծ մասն ի հայտ է եկել գեյ կամ բիսեքսուալ տղամարդկանց մոտ, ուստի խնդրել են այս կատեգորիաներին ծանոթանալ հիվանդության ախտանիշների տվյալներին, հատկապես, եթե վերջերս նոր սեռական զուգընկեր են ունեցել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում