copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:53 25-05-2022

Գիտնականները հայտնաբերել են կապիկի ծաղիկի դեմ դեղամիջոց

Միացյալ Նահանգներում մշակված ծաղիկի դեմ հակավիրուսային դեղամիջոցը՝ տեկովիրիմատը, պարզվում է՝ հարմար դեղամիջոց է կապիկ ծաղիկի դեմ պայքարի համար, հայտնում է Lancet ամսագիրը։

«Մինչ մեր գործընկերները փորձում են բացահայտել կապիկի ծաղիկի այս բռնկման արմատները և տվյալ վիրուսի տարածման ուղիները, մենք հետաքրքրվել ենք, թե նախկինում ինչ հակավիրուսային դեղամիջոցներ կարող էին արդեն օգտագործվել այս հիվանդության դեմ պայքարելու համար»,- ասում է Մեծ Բրիտանիայի Լիվերպուլի համալսարանի գիտաշխատող Հյու Ադլերը:

Նա պարզաբանել է, որ 2018-ից 2021 թվականների տվյալների վերլուծության արդյունքներով առանձնացվել է երկու հիմնական դեղամիջոց՝ բրինցիդոֆովիրը և տեկովիրիմատը։ Առաջին դեղամիջոցը ստեղծվել է ջրծաղիկի դեմ պայքարելու համար, իսկ երկրորդը ստեղծվել է ԱՄՆ-ում՝ կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքի դեմ պայքարի կառավարության ծրագրին համապատասխան։

Պարզվել է՝ տեկովիրիմատը կարող է ճնշել մարդու ծաղիկի վիրուսի բազմացումը, մինչդեռ բրինցիդոֆովիրն այնքան էլ արդյունավետ դեղամիջոց չէր: Գիտնականները հույս ունեն, որ ավելի քիչ վտանգավոր կապիկի ծաղիկը նույնպես կենթարկվի տեկովիրիմատի ներգործությանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում