copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:12 23-05-2022

Բելգիան աշխարհում առաջինն է, որ կարանտին է սահմանել կապիկի ծաղիկի դեմ

Բելգիան աշխարհում առաջին երկիրն է, որը 21-օրյա պարտադիր կարանտին է սահմանել կապիկի ծաղիկով հիվանդների համար, հաղորդում է La Libre Belgique-ը։

Որոշումն ընդունվել է Բելգիայի ռիսկերի գնահատման խմբի նիստից հետո, երբ երկրում հիվանդության երեք դեպք է հայտնաբերվել: Պարբերականը հիշեցրել է, որ վարակի ախտանիշներից են դեմքի և մարմնի ցանը, ինչպես նաև գրիպին բնորոշ ախտանիշները՝ հազ, ջերմություն, գլխացավ, ավշային հանգույցների բորբոքում։ ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ փորձագետները մատնանշել են վարակի փոխանցումը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց շրջանում։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հաղորդել էր 12 երկրներում կապիկի ծաղիկով վարակման 92 հաստատված դեպքի մասին։ Բելգիայից բացի, այն հայտնաբերվել է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում