Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:08 26-05-2022

Չի թույլատրվում զինվորական համազգեստով որևէ զինվորականի մուտքը Արցախ․ Ղազարյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հերթական հանրահավաքը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Այս հայրենիքի գողը մտածմունք ունի, որ այս շարժումը կարող է մարել, և ինքը ապրի հանգիստ կյանքով։ Ընդամենը մեկ ամիս է, որ մենք դուրս ենք եկել պայքարի, և այսօր արդեն կառավարության նիստում, տիեզերք թռչելու ծրագրեր է մտածում։ Մենք քեզ չենք թողնի, որ դու գնաս տիեզերք։ Քո տեղը այստեղ է՝ Նալբանդյան փողոցում, Կենտրոն քրեակատարողական հիմնարկում»։
Ապա անդրադառնալով իր ետևում պատկերված քարտեզին՝ ասաց․

«Սա Հայաստանն ու Արցախն է, նախքան այն պահը, երբ Հայաստանում դեռ իշխանության չէր եկել հայրենիքի գողը։ Ես խնդրում եմ՝ ուշադիր և սթափ նայեք նրա գործողություններին։ Եթե նկատել եք, նրա գործողություններում այլևս չկան փաստաթղթեր։ Նա ձեռնպահ է մնում ստորագրել փաստաթղթեր։ Իսկ հիմա գնացել է Բրյուսել, ձեռք է բերում պայմանավորվածություններ, հայրենիքը հանձնում է թշնամուն, և չկա ոչ մի գրավոր արձանագրում։ Այս ամռանը կլինի վերջին ամառային զորակոչը, երբ Արցախի պաշտպանության բանակը կլքի վերջին ժամկետային զինծառայողը, իսկ բանակը չի համալրվել նոր ծառայողներով․ որտե՞ղ է դա գրված։ Ոչ մի տեղ։ Չի թուլատրվում զինվորական համազգեստով որևէ զինվորականի մուտքը Արցախ։ Հատուկ տարբերանշանով որևէ մեքենայի մուտք․ որտե՞ղ է դա գրված։ Մենք այսօր չեն կարողանում Գորիսից գնալ Կապան․ որտե՞ղ է դա գրված։ Հիմա գնացել է Բրյուսել, ձեռք բերել պայմանավորվածություններ, ի՞նչ է ստորագրել․ ոչինչ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին