Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:59 25-05-2022

Քաղաքում այսօր խցանում առաջացնողները Ադրբեջանին վետոյի իրավունք են տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում. Ն. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, հարցն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինայնին, ասաց, թե նախորդ անգամ Փաշինյանն ասել էր, որ կարևոր բան պետք է հնչեցնի արցախյան հարցի կարգավորման հետ կապված, որից ընդդիմադիր պատգամավորները խուճապահար լքել էին ԱԺ նիստերի դահլիճը, իսկ այս անգամ վախեցել են գալ ԱԺ՝ կարծես վախենալով կարևոր բացահայտումից, որին ի պատասխան Փաշինյանն ասաց.

«Ամենակարևոր և առաջնային խնդիրը իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտության բացահայտումն է։ Շատ են խոսում այն մասին, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվի և հենվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂ ինքնավար մարզի կողմից անկախության հռչակման փաստի վրա, և հայկական նարատիվը եղել է հետևյալը, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և սահմանված հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային միությունից։ ՀՀ-ն որպես բանակցային կարգավորման հիմք ընդունում է Մադրիդյան բանակցային սկզբունքները, որտեղ ասվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է որոշվի տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով։ Սա նշանակում է, որ հայկական կողմը ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն։ Երբ որ հայկական կողմը ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, կտրել է այն ճյուղը, որի վրա մենք բոլորս նստած էինք։ Մադրիդյան սկզբունքները ընդունելով՝ այդ ընդունած Կառավարությունը, որի ներկայացուցիչները այսօր քաղաքում խցանում առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներն են, Ադրբեջանին վետոյի իրավունք են տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում։ Հաջորդը, որ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղում ապրող ադրբեջանցիները, ևս մեկ հարված է հասցրել 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի լեգիտիմությանը՝ ասելով, որ ադրբեջանցիները այն ժամանակ չեն մասնակցել հանրաքվեին, դա լեգիտիմության պրոբլեմ է առաջացրել։ Ամենամեծ բացահայտումն այն է, որ մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է։ Հետո էլ ասում են՝ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ ես ասացի, որ Մադրիդյանը ընդունելու պահին, դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Եթե չի եղել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ ենք մենք նրա կարգավիճակի հարցը քննարկում Ադրբեջանի հետ։ Սա է ամբողջ ճշմարտությունը»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից