Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ Ներքին 4 տարի առաջ - 16:49 24-05-2022

Գյումրեցի 16-ամյա մարզիկը ոսկե մեդալով է վերադարձել ուշուի Եվրոպայի առաջնությունից

Գյումրեցի 16-ամյա մարզիկը ոսկե մեդալով է վերադարձել ուշուի Եվրոպայի առաջնությունից: Գյումրու համալիր մարզադպրոցի սան Նարեկ Մուրադյան ոսկե մեդալով է վերադարձել Բուլղարիայի Բուլգարս քաղաքում կայացած առաջնությունից՝ 16-18 տարեկանների մինչև 52 կգ քաշային կարգում: Սա պատանի մարզիկի համար առաջին միջազգային նմանատիպ մրցելույթն էր: Նույն մարզադպրոցը ներկայացնող մյուս սան Գևորգ Պապոյանն էլ գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը՝ 12-14 տարեկանների մինչև 52 կգ քաշային կարգում:

Ուշու-կոնֆույի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հրայր Կարապետյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ առաջնությանը մասնակցել է ավելի քան 500 մասնակից 14 երկրներից:
«Տղաների համար սա առաջին միջազգային մրցելույթն էր, թեև Նարեկը Հայաստանի բազմակի չեմպիոն է, Գևորգը՝ մրցանակակիր: 7-8 տարեկանից պարապում են, շատ աշխատասեր ու նպատակասլաց են: Հուսամ՝ դեռ նրանց մասին կլսենք: Երկուսն էլ մինչ այս հրաշալի մարտեր են անցկացրել, իսկ Նարեկը Եվրոպայի առաջնության վերջին մենամարտն անցկացրել է թուրք մարզիկի հետ՝ հաղթանակ գրանցելով»,- նշեց վաստակավոր մարզիչը՝ տեղեկացնելով, որ այս պահին էլ տղաները շարունակում են պարապել՝ պատրաստվելով առաջիկայում՝ հուլիսին և սեպտեմբերին կայանալիք առաջնություններին:

Մայիսի 11-15-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի ունեցավ ուշուի Եվրոպայի 1-ին առաջնությունը, որը կազմակերպվել էր Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի (EUWUF) հովանու ներքո։ Հայաստանն առաջնությանը ներկայացել էր 5 մարզիկներով: Հավաքականը վերադարձել է՝ գրավելով մեկական առաջին և երրորդ, և երեք՝ երկրորդ հորիզոնականները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան