Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:17 24-05-2022

Մետաղական հանքավայրերի շահագործման համար սահմանված ռոյալթիների համակարգը կհեշտանա

Աժ քառօրյա նստաշրջանում քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը և «Պետական տուրքի մասին» օրենքների նախագիծերի փաթեթը, որի հիմնական զեկուցողը ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն է։

Պողոսյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, ասաց, որ իրենց նպատակը մետաղական հանքեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգը ավելի արդար և մետաղների միջազգային գները ավելի արդյունավետ դարձնելն է։

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020 թվականի աշնանից սկսած՝ մետաղների միջազգային շուկաներում գներն անշեղորեն աճման միտում են դրսևորում, և այս պարագայում դրսևորվում է, որ ռոյալթիի գործող համակարգը, ըստ էության, հնարավորություն չի տալիս ոլորտում ձևավորվող նոր արժեքը արդարաբար բաշխել կառավարության և տվյալ ոլորտը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների միջև այն իմաստով, որ եղած համակարգի պայմաններում շատ կարևոր է, որ գների բարձրացման հիմնական շահառուն համարվում է ոլորտը ներկայացնող կազմակերպությունների խումբը»։

Հիշեցնենք, որ կառավարության նիստում օրեր առաջ Ֆինանսների նախարարի կողմից վարչապետին էր ներկայացվել նախագիծը, ըստ որի՝ նախագծում կան նաև որոշակի կարգավորումներ, մասնավորապես՝ գնորդը և մատակարարը իրենց պայմանագրով կարող են ընտրել տարբեր ամիսներ, իսկ ռոյալթիների հաշվարկման նպատակով հիմք կվերցնի մատակարարմանը հաջորդող երկրորդ ամիսը։

Փաշինյաննն էլ կառավարության նիստում ասել էր, որ պղնձի գնի շարունակական բարձրացման արդյունքում պետական բյուջեի եկամուտներն այն աստիճանի չեն, որքան ռոյալթի համակարգի բարեփոխումների համակարգում էր, բայց որոշակի ժամանակահատված էր պետք դրա վրա աշխատելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ