copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:07 23-05-2022

Անահիտ Ավանեսյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է ոլորտի առաջնահերթությունները

Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Այս մասին նախարարը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը:

Առաջարկել եմ գործընկերոջս փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում: Զուրաբ Ազարաշվիլիին հրավիրել եմ Հայաստան` Երևանում հոկտեմբերի 5-7-ին անցկացվող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը»,- գրել է առողջապահության նախարարը:

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում

Ձեզ գուցե հետաքրքրի