copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:47 23-05-2022

Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին

Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, բոլոր անդամ-պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), միջազգային, հասարակական կազմակերպությունների և ԱՀԿ-ի հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող այլ մարմինների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Վեհաժողովի ընթացքում կայացել են ԱՀԿ Գլխավոր տնօրենի, վեհաժողովի նախագահի և 5 փոխնախագահների, 2 հիմնական կոմիտեների նախագահողների ընտրությունները, նաև հաստատվել է վեհաժողովի 29-րդ Գլխավոր կոմիտեի կազմը։

7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։

Առողջապահության համաշխարհային վեհաժողովի գլխավոր կոմիտեն (ԳԿ) բաղկացած է 25 անդամից, ներառյալ` նախագահը, փոխնախագահները և հիմնական կոմիտեների նախագահողները:

ԳԿ-ում եվրոպական տարածաշրջանին հատկացված է ևս 5 տեղ, որոնցից մեկի համար Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ։

Միաժամանակ, վեհաժողովի ընթացքում՝ մայիսի 29-ին, տեղի կունենան կազմակերպության Գործադիր խորհրդի ընտրությունները` տարածաշրջանային C խմբում ներկայացված է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թեկնածությունը։ Գործադիր խորհուրդը կազմված է 34 որակավորված անդամներից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով:

Նախարարությունից նշում են, որ 1 ազատ տեղի համար մրցակցում են 4 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը և Ուկրաինան։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը