copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:43 23-05-2022

Հավաքական Արևմուտքը մարդու իրավունքները ենթարկեցնում է աշխարհաքաղաքական շահերին. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Պատասխանելով այն հարցին, որ, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագություններին, հավաքական Արեւմուտքը նրան համարում է «գործընկեր» եւ պատժամիջոցներ չի կիրառում, Գեղամ Ստեփանյանը նշել է. «Այսպիսին է դառը իրականությունը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթարկեցված է քաղաքական եւ աշխարհաքաղաքական շահերին։ Այս մտահոգությունը մենք բազմիցս արտահայտել ենք տարբեր քննարկումներում»։

Նրա խոսքով՝ այսպիսի մոտեցման դեպքում անիմաստ են դառնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված տոննաներով փաստաթղթերը։ Կամ էլ պետք է դրանք մի կողմ դնել եւ սպասարկել քաղաքական շահերը։

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր ճանապարհով ընթանալուց։ Մենք միշտ պետք է հավատարիմ մնանք մեր ընտրած ճանապարհին՝ ինքնորոշման իրավունք, անվտանգության իրավունք, անվտանգության իրավունք, կյանքի իրավունք, մշակութային արժեքների պահպանման իրավունք։ Սա ընկալվում է հանրային մակարդակում։ Այսինքն, եթե նրանք, ովքեր քաղաքական որոշումներ են ընդունում, մշտապես վկայակոչում են քաղաքական շահը, ապա համենայն դեպս՝ նրանց համար, ովքեր ղեկավարվում են հանրային շահերով, հասկանալի է իրավունքների պաշտպանության օրակարգը։ Իմ խնդիրն է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի սովորական բնակիչներին հասցնել այն, որ անհնար է Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության պայմաններում պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները։

Այս համատեքստում կարող եմ ասել, որ իմ տպավորությունն այդպիսին է․ ռուս խաղաղապահները մինչեւ Արցախ գալը մեր հակամարտության մասին մի պատկերացում ունեին, իսկ այստեղ գալով, մեկուկես տարում հանդիպելով այլ հանգամանքների՝ փոխել են պատկերացումները շատ հարցերում։ Հենց այդ պատճառով մենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ասում ենք՝ եկեք եւ տեղում ծանոթացեք իրավիճակին»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից