copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:14 20-05-2022

Ցանկանում ենք, որ Հայաստանը շարունակի ժողովրդավարության ուղին. Լիտվայի նախագահ

«Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, հատկապես՝ արդարադատության ոլորտում»։ Այս մասին մայիսի 20-ին Երեւանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Մենք ցանկանում ենք, որ դուք շարունակեք ժողովրդավարության ուղին, որը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կհանգեցնի»,- հավելեց նա։

Նաուսեդան հիշեցրեց, որ 1991 թ. Լիտվան առաջին երկիրը դարձավ, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։
«Այդ ժամանակից ի վեր՝ մենք աջակցում ենք Հայաստանի ջանքերին ժողովրդավարության եւ եվրոպական ընտանիքին Հայաստանի ինտեգրման ճանապարհին»,- ընդգծեց Լիտվայի նախագահը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից