Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:37 20-05-2022

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս ներկա գտնվել համաժողովին. տեսանյութ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը իր ֆեյսբուքյան էջում տեսակապով է հանդես եկել, որտեղ տեսնում ենք, որ ընդդիմադիր պատգամավորները ներս են մտել «Մարիոթ» հյուրանոց, սակայն ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները նրանց թույլ չտվեցին մուտք գործել սրահ, որտեղ ներկա են իշխանության ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Ընդդիմադիր պատգամավորները շարունակում են բանակցել՝ համաժողովին մասնակցելու համար։ Նրանք վանկարկում են «ամո՛թ», «առանց Նիկոլ Հայաստան», նաև անգլերեն՝ հատուկ դեսպանի համար՝ «shame on Nikol»:

Նշենք, որ Marriott Armenia Hotel-ում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողով, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները