Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 12:02 20-05-2022

Ցուցարարները «ջերմ» դիմավորում են արդարադատության նախարարին

Ցուցարարները «ջերմ» դիմավորում են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին` վանկարկելով «ամո՛թ»։

Այս պահին ակցիայի մասնակիցները «Մարիոթ» հյուրանոցի մոտ են, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած։ Նշենք, որ այս պահին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենում համաժողով․ «Այնտեղ իբրև թե Հայաստանում ազատ խոսքի, մամուլի, քաղաքացիական կազմակերպութունների, միությունների համաժողով է, գնալու ենք այնտեղ ու ասելու, որ Հայաստանում խոսքի ազատությունը ոտնահարված է, մամուլը ոտնահարված է, ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, չկան իրավապաշտպան կազմակերպություններ, չկա քաղհասարակություն», - հայտարարել է Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները։ Ի տարբերություն նախորդ օրերի՝ այսօր ընդդիմության ակցիայի մասնակիցները վաղ առավոտից չեն փակել Երևանի փողոցները։ Այս մասին երեկ՝ հանրահավաքի ընթացքում, նախապես հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից