Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:21 20-05-2022

Ֆրանսիայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման հնարավոր առաջին դեպքը

Ֆրանսիայում ստուգում են կապիկի ծաղիկով վարակման հնարավոր առաջին դեպքը։ Այս մասին հաղորդել է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով ազգային առողջապահական գործակալության փաստաթղթին։

Մայիսի 19-ին Ֆրանսիայի հանրային առողջապահության վարչությունը բուժաշխատողներին փաստաթուղթ է ուղարկել, որում նշվում է, որ կապիկի ծաղիկով վարակման առաջին կասկածելի դեպքն է հայտնաբերվել է Իլ-դե-Ֆրանսում: Սակայն հիվանդի մասին այլ տեղեկություն չի հաղորդվել։

Ինչպես նշվում է փաստաթղթում, դեպքը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ և վիրուսի առկայության վերաբերյալ մի շարք թեստեր։

Ֆրանսիայի հանրային առողջապահության վարչությունից պարզաբանել են, որ ծաղիկի ախտանիշներն են՝ 38°C-ից բարձր ջերմությունը, «վեզիկուլյար ցանը», թոքաբորբը կամ առանց հաստատված պատճառի գլխուղեղի բորբոքումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել