Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:34 19-05-2022

Արմեն Գրիգորյանը կալանավորվել է անհայրենիք Նիկոլին հրապարակային սատկացնելու համար. Աննա Մկրտչյան

Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում շարունակում է հանրահավաքը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում ասաց.

«Կան արտահայտություններ, որ օրինակ՝ ոստիկանը Նիկոլ չի, մեղավոր չի, ոստիկանն ի՞նչ անի, ինձ համար արժեզրկված են ամբողջությամբ, որովհետև Վահե Ղազարյան ոստիկանը լավ էլ Նիկոլ ա։ Այն ոստիկանը, որ քաշքշում է այստեղ կանգնած արժանապատիվ քաղաքացուն, լավ էլ Նիկոլ ա։ Եթե ոստիկանն այս ընթացքում բան չի հասկացել, ուրեմն մնացել է Նիկոլին սատարող քրեաօլիգարխների շպրտած մնացուկների հույսին։ Ով ինքն իրեն նվիրել է Նիկոլին ծառայելու գործին, անհայրենքի իշխանությունը երկարաձգելու գործին, ով իրեն նվիրել է Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն հայհոյելու, խեղդամահ անելու, նվաստացման տեսարաններ բեմադրելու համար ենթարկվելու են պատասխանատվության։ Դրանց արածներն իմ հիշողության միջից ջնջվելու են այն ժամանակ, երբ մենք բոլորս ի վիճակի կլինենք նրան ջնջել ոստիկանությունից։ Մեր իսկ սեփական գումարների հաշվին պետբյուջեյից ահռելի միջոցներ են փոխանցել սորոսածին տարբեր կազմակերպություններին, որոնք վերապատրաստումների, բարեփոխումների անվան տակ այօրվա համար են պատրաստել այդ վայրենիներին։ Իսկ Արմեն Գրիգորյանը կալանավորվել է անհայրենիք Նիկոլին հրապարակային սատկացնելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը