copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:25 19-05-2022

Արցախում շունչները պահած հետևում են հայաստանյան իրադարձություններին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Հայաստանում ծավալվող հակաիշխանական ցույցերը մեծ ոգեւորություն ու սպասումներ են առաջացրել արցախցիների շրջանում, որոնք հուսահատության մեջ են Արցախի անորոշ ապագայի եւ անվտանգային ներկայիս խնդիրների պատճառով։ Այնտեղ շունչները պահած հետեւում են հայաստանյան իրադարձություններին։ Իսկ վերջին օրերին սկսել են նաեւ աջակցության փոքրիկ միջոցառումներ անել, քանի որ կարծում են, որ Արցախի փրկության բանալին ՀՀ գործող իշխանությունների հեռացումն է։

Մեր աղբյուրները կատակում են, թե արցախցիները, բանուգործ թողած, հանրահավաքների, երթերի լայվերն են դիտում, չնայած որ Արցախի իշխող ուժի որոշ պատգամավորներ, հատկապես ՔԴՄ ներկայացուցիչները, վերջին ժամանակներում ակտիվորեն տարածում են հայաստանյան իշխանական ԶԼՄ-ների՝ այս շարժմանը վարկաբեկող նյութերը։ Նշենք, որ «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքը, կարելի է ասել, երկփեղկվել է, փոքրամասնությունը, մասնավորապես ՔԴՄ-ականներն են միայն կառավարվում հայաստանյան իշխանական շրջանակներից։ Իսկ առավել մեծ դերակատարում ունի իշխանական օլիգարխ-պատգամավորներից մեկը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող