Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:05 19-05-2022

Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․
«Իրավապահ համակարգում պարգևավճարներ բաժանելու մասին տեղեկությանը համընթաց վերջին երկու օրերին անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի բիրտ գործողություններն ավելի մոլեգին ձև ստացան: Ավելին, բերման են ենթարկվում, ձերբակալվում ռեկորդային թվով քաղաքացիներ: Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ սրանք պարզ քաղաքական ռեպրեսիաներ են քաղաքական այլախոհների նկատմամբ՝ իշխանությունն ամեն կերպ պահելու նպատակով:
«Ինչ վերաբերում է ռեպրեսիաների արտահայտչաձևերին՝ բիրտ ուժի կիրառմանը, հատուկ կերպով մարդկանց գետնին տապալելուն, ասֆալտով քաշ տալուն, ձեռքերը կոտրելուն և այլնին, ապա ակնհայտ է, որ դրանք հատուկ հրահանգավորված են»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վարոսյանը՝ հավելելով, որ մենք չենք տեսել այս աստիճանի ռեպրեսիաներ:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պայքարի շարունակությունը կա՛մ պետք է գնալով շատ արագ ուժեղանա ու ավելի շուտ արդյունքի հասնի, կա՛մ պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև հնարավոր դառնա խնդիրը լուծել, որովհետև այլ պարագայում պարտություն է լինելու:

«Եթե պայքարը ռեպրեսիաներով և այլ ձևերով փորձեն ճնշել, և այդպես պայքարը մարի, ներքին կյանքում ունենալու ենք ռեպրեսիաներ, շատ մարդկանց կարող են ձերբակալել, ինչ-որ գործեր սարքել և այլն»,- ասաց Պողոսյանը և նշեց, որ եթե այս իշխանությունը շարունակի մնալ, մենք ոչ թե զիջումներ, այլ նոր պարտություններ ենք ունենալու»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել