copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:03 13-01-2023

Ռեպրեսիաներ ու ճնշումներ. ԱՆ-ն հաշվի չի առնում բժիշկների կարծիքը՝ «չեզոք» սեռի մասին

2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված 03.11.2022թ. թիվ 74-Ն հրամանը, որով հաստատվել է «Երեխայի հիվանդության պատմագիրը» (պատմագրի ձևը):

Պատմագրի ձևի 21-րդ կետում, որտեղ պետք է լրացվի երեխայի սեռը, նախատեսվել է պատասխանի երեք սյունակ՝ (1)□ իգական, (2) □ արական և (3) □ ՉՃՇՏՎԱԾ:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է բժիշկ Գևորգ Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ինքս՝ որպես բժիշկ, դեմ եմ դրան։ Օրինաչափ բանն է դա` հաշվի առնելով վերջին ընտրությունների արդյունքները, հիմա էլ պետք է պատասխանատվությունը կրեն։ Անկեղծ ասած, չեմ էլ ուզում շատ պարզաբանել, որովհետև առհասարակ հույս էլ չունեմ, որ որևէ մարդ հասկանում է դա։ Մարդիկ հասկանում են այն, ինչ ուզում են, ընդ որում ռեպրեսիաներ ու ադմինիստրատիվ ճնշումների միջոցով։

Միայն դա եմ հասկանում, եթե իրենք ուզենան կարդան ու հասկանան, հավատացած եղեք` հասկացողներն արդեն վաղուց հասկացել են, թե դա ինչո՞ւ է արվում ու ինչ հետևանքներ է ունենալու։ Բժշկական տեսանկյունից, օրինակ՝ երեխան կարող է ծնվել է գերմաստրազից, ու չեն կարողանում որևէ սեռ գրեն, ոչ արական ոչ իգական, կարող է դրա համար է ավելացվում, հնարավոր է նաև ինչ-որ կոնվեցիաներին համապատասխանելու համար էլ գրված լինի։

Չգիտեմ, օրինակ՝ երեխան հետո պետք է ընտրի սեռը, թե՝ ոչ, բայց ամեն դեպքում երրորդ սեռի առկայությունը պայամանագրի մեջ՝ որպես բժիշկ, ճիշտ չեմ համարում, կա արական ու կա իգական սեռ, իսկ եթե հիվանդություն կա, դա արդեն հիվանդություն է, որն էլ ախտորոշվում է, ընդամենը, մենք ունենք երկու սեռ՝ արական ու իգական»։

Փաստորեն, Առողջապահության ՔՊ-ական նախարարը գտնում է, որ Հայաստանի երեխաների սեռը կարող է նաև չճշտված լինել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից