Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:03 18-05-2022

Գնդապետի վրա թքած ոստիկանական մայորը պատասխան է տալու․ Սեյրան Օհանյան

Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները և հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաք, որի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է հերթական անգամ մեր ժողովրդի առջև խոսել անվտանգության մասին։ Խոսել այն համակարգի մասին, որը տարիներ ի վեր ձևավորվել է, և դրա հիմքը հանդիսացել է այն պայքարը, որը հայ ժողովուրդը սկսել է Արցախյան շարժման սկզբից։
Ուղիղ 30 տարի առաջ այս օրը, ոգևորված Շուշիի ազատագրման պայքարով, հայ ժողովուրդը Արցախը Հայաստանի հետ միասին միացրեցին մեր պատմական 2 մասերը։
Մեր պապերը մեզ նվիրել էին մեկ հաղթանակ, իսկ մեր սերնդակիցները հայ ժողովրդին վերադարձրին եռատոն՝ 3 հաղթանակ։ Այս իշխանություններին օրոք այդ եռատոնը նորից դարձավ մեկ տոն, և մեր այս պայքարը ապագա հաղթանակների, մեր արժանապատվության համար է։ Արժանապատվություն, որը ևս մեկ անգամ պետք է ուղղի մեր ողնաշարը և վերականգնի մեր պայքարի ոգին։ Այս իշխանությունների օրոք անկախության նշաձողը իջեցվեց մանրահատակի մակարդակի, խաղաղությունն ու արտաքին քաղաքականությունը իջեցվեց շղարշի մակարդակի, ոչ թե արժանապատիվ խաղաղության, այլ խաղաղություն մուրալու մակարդակի։

Այսօր դեպքեր են տեղի ունենում, որ խելացի ու համարձակ իշխանությունները այդպես չէին վարվի։ Այդպես կվարվեին միայն ու միայն վախկոտ իշխանությունները։ Չեմ կարողանում չանդրադառնալ մի դեպքի, որ այսօր տեղի է ունեցել։ Արցախի համար պատերազմի մասնակից, մարտական խաչի ասպետ գնդապետը կանգնած էր մայթի վրա, Ոստիկանությունը ասում է՝ սրան էլ բռնեք։ Գնդապետը ասում է՝ այդ ինչպես ես խոսում ինձ հետ, ես բանակի գնդապետ եմ, իսկ ինչ է ասում ոստիկանական զորքերի մայորը, ես իհարկե ներողություն եմ խնդրում, իրենց վախկոտ ղեկավարի խոսույթն է դա։ Ասում է՝ իսկ ես էլ գնդապետ շինող եմ։ Այնուհետև գցում են «քացու» տակ, ոտքերով հարվածում գլխին, կողքից մեկը ասում է՝ ի՞նչ եք անում, նա մարտական խաչի ասպետ է, որին ոստիկանական զորքի մայորը պատասխանում է՝ թու քո մարտական խաչի վրա և թու քո վրա՝ թքելով գնդապետի վրա։ Նման մարդիկ մարտական գործողություններից ճողոպրած մարդիկ են։ Ինչ պետք է սովորի մայորը իր վախկոտ ղեկավարից, որը մուրճ է ճոճում օդում և ասում՝ ես թքած ունեմ սահմանի և բանակի վրա։

Լսի՛ր, մայո՛ր, դու ժողովրդի առաջ պատասխան ես տալու, մենք քո դեմքը գիտենք, քո ղեկավարի ճոճած մուրճը քո գլխին է ջարդվելու»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ