Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:07 18-05-2022

Գարիկ Գալեյանը, սպայի համազգեստից քաշքշելով, ֆիզիկական ցավ է պատճառել․ կմիջնորդենք, որ համազգեստը ճանաչվի տուժող․ փաստաբան

«Գարիկ Գալեյանին շշով հարվածելու մեղադրանք առաջադրված չէ, նրան մեղադրանք է առաջադրվել սպայի համազգեստից քաշքշելով՝ ֆիզիկական ցավ պատճառելու համար, այսինքն՝ ֆիզիկական ցավը պատճառվել է համազգեստին, մենք հիմա կմիջնորդենք, որ համազգեստը ճանաչվի տուժող»։ Այս մասին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Միաժամանակ, մենք բացարկ ենք ներկայացնելու զինվորական քննչական գլխավոր վարչությանն ամբողջությամբ՝ ներառյալ նաև 4-րդ կայազորային քննչական բաժինը, քանի որ երեկ ծնողների նկատմամբ նրանց կողմից հնչել են սեռական հայհոյանքներ և անգամ փորձել են հարվածել ծնողներին։ Հետևաբար, այս շենքում գտնվող որևէ քննիչ չի կարող լինել անկողմնակալ, անաչառ և կատարել օբյեկտիվ քննություն, ամբողջ քննչականը երեկ եղել է ծեծի և քաշքշուկի մասնակից»։

Նա նաև տեղեկացրեց, որ Գալեյանը 5 անգամ ստենտավորվել է, նա 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորված է եղել ու վիրահատվել է, իսկ Գալեյանի կինը 7 ամսական հղի է։

«Նման պայմաններում, անգամ ծանրագույն դեպքում վարույթն իրականացնող մարմինը մի քանի անգամ պետք է հետևություններ աներ, նոր որոշեր՝ անձին տանո՞ւմ է ձերբակալման, թե՞ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան