copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:37 18-05-2022

Ոստիկանության Երևանի բաժինները արդեն չեն հերիքում

Այսօր ոստիկանությունը փորձում է գերազանցել երեկ սահմանած սեփական ռեկորդը։ Երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել 400-ից ավել ցուցարարների, այսօր էլ նույն ոճով՝ քաշքշելով և առանձնակի դաժանությամբ, շարունակում են բերման ենթարկել խաղաղ անհնազանդության մասնակիցներին։ Այսօր արդեն ոստիկանությունը բերման ենթարկվածներին տեղափոխում է մարզային ստորաբաժանումներ։

Այս մասին գրառում է կատարել «Դիամդրություն» շարժման անդամ Սոս Հակոբյանը․ «Երևան քաղաքում նենց պայքար ա ընթանում, որ մեզ ճարահատյալ տանում են Արտաշատի ոստիկանության բաժին: Ավելացում՝ Նոր իմացանք, որ մեր մյուս տղերքին տանում են Աբովյան և Հրազդան»։

Ավելի վաղ ֆեյսբուքում ակցիայի տաբեր մասնակիցներ ևս գրառում էին արել, օրինակ՝ Սարգիս Պարսամյանը տեղեկացրել էր, որ իրեն տեղափոխում են Էջմիածնի բաժին։ Ոստիկանության այս վարքագիծը 2 հնարավոր բացատրություն ունի․ կա՛մ Երևանի բաժիններում այլևս տեղ չկա, կա՛մ էլ ակցիայի մասնակիցներին ցանկանում եմ ցրել ողջ Հանրապետության տարածքով, որպեսզի կրկին հետ մոբիլիզացնելը դժվար լինի։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է