Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 10:55 18-05-2022

Ոստիկանական ավտոբուսի վարորդը բացեց դուռն ու բերման ենթարկվածներին դուրս թողեց. Սոս Հակոբյան

«Դիմադրություն» շարժումը շարունակում է խաղաղ անհնազանդության ակցիանե8ը Երևանում, իսկ ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին։

Քիչ առաջ բերման ենթարկվեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Սոս Հակոբյանը, Արսեն Բաբայանը, Խաչիկ Գալստյանը, Գևորգ Գրիգորյանը ու մի խումբ այլ քաղաքացիներ։
Բերման ենթարկվածների թվում է նաև Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը։
Բերման ենթարկվածները ոստիկանական ավտոբուսում վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»:

Մի խումբ քաղաքացիներ փակել էին ոստիկանական ավտոբուսի ճանապարհը, ինչից հետո վարորդը բացել է ավտոբուսի դուռն ու բերման ենթարկվածները դուրս են եկել ոստիկանական մեքենայից։ Այս մասին գրել է նաև Արսեն Բաբայանը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ