Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:52 17-05-2022

Մակրոնը Զելենսկուն ավելի շատ զենք է խոստացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիայի զենքի մատակարարումները «կշարունակվեն և կավելանան առաջիկա օրերին ու շաբաթներին, ինչպես նաև կմեծանա մարդասիրական օգնության ծավալը»: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Բացի դրանից՝ Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակի վերաբերյալ Ուկրաինայի դիմումը կքննարկվի հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Երկու ղեկավարները խոսել են պատժամիջոցների վեցերորդ փաթեթի պատրաստման և ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հնարավոր ուղիների մասին։

Նախագահները քննարկել են նաև անվտանգության երաշխիքները, որոնք Ֆրանսիան կարող է տրամադրել Ուկրաինային ապագա միջազգային համաձայնագրի շրջանակում, որը կապահովի երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը