copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:02 17-05-2022

Հա՛յ ոստիկան, քաղաքացին քո կողքին է․ ՔՊ-ական պատգամավոր

«Չեմ կարող չանդրադառնալ այս օրերին հիմնական մանիպուլյատիվ էժանագին շահարկումների օբյեկտ դարձած մեր ոստիկաններին, որոնք, անցնելով պատերազմի թոհուբոհով, այսօր օր ու գիշեր անում են հնարավորն ու անհնարինը երկրում հասարակական կարգն ու անվտանգությունը պահպանելու համար»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Մեր ոստիկանները օրվա ցանկացած ժամին, տարվա բոլոր եղանակներին, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հատվածում հավուր պատշաճի իրականացնում են իրենց օրինական պարտականությունները՝ չակնկալելով ոչինչ՝ բացի իրենց համազգեստի ու կատարած գործառույթների նկատմամբ հարգանքից։

Ոստիկանությունը չի կարող և չպետք է լավամարդ կամ վատամարդ լինի։ Ոստիկանությունը կատարում է օրենքով սահմանված պարտականությունները՝ ծառայելով Հայաստանի Հանրապետությանը, և մենք՝ յուրաքանչյուրս, և բոլորս պարտավոր ենք նեցուկ կանգնել նրանց, որոնց շնորհիվ ապահովվում է մեր հասարակական անդորրը, և յուրաքանչյուրս պարտավոր է պահանջել ոստիկաններից պատշաճ կատարել իրենց պարտականությունները` հարգելով Սահմանադրությունը, օրենքը և ժողովրդավարական արժեքները։

Հա՛յ ոստիկան, քաղաքացին քո կողքին է»։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին