copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 00:07 08-07-2021

Պուտինն անձամբ շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահը նման հնարավորություն ունի այն բանի շնորհիվ, որ Նիկոլ Փաշինյանն այժմ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Ռուսաստան կատարած ուղևորությունը վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո Հայաստանի կառավարության ղեկավարի առաջին այցն էր:

Ինչպես ընդգծել է Վլադիմիր Պուտինը, երկրի կառավարման բարդ խնդիրները կարող են լուծվել միայն ժողովրդի վստահությամբ: Փաշինյանն այդպիսի վստահություն ունի․ Ռուսաստանի նախագահն անձամբ է ասել այս մասին:

ՌԴ նախագահի՝ Փաշինյանի հետ հանդիպման հիմնական թեման Ղարաբաղն էր, պատերազմի արդյունքում ավերված ենթակառուցվածքները վերականգնելու հարցում բնակչությանը օժանդակելու խնդիրները, ինչպես նաև այն պայմանագրերի կատարումը, որոնք հակամարտության կողմերը ստորագրել են 2020թ․ նոյեմբերի 9-ին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի