Ներքին 4 տարի առաջ - 11:12 17-05-2022

Բերման են ենթարկել Շուշիի մատույցներով զոհված Արամ Թորոսյանի հորը

Ոստիկանները Երեւանի փողոցներից մեկից բերման են ենթարկել նաեւ 44-օրյա պատերազմում զոհված Արամ Թորոսյանի հորը՝ Տարոն Թորոսյանին: Այս մասին գրել է «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

Նա հավելել է. «Տարոն Թորոսյանն ա՝ Արամ Թորոսյանի հայրը։
Արամը զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում։ Զոհվել է՝ մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանելով։
Արամի հոր՝ Տարոնի հետ քիչ առաջ բերման ենթարկվեցինք, տանում են բաժին, իսկ գիտե՞ք՝ ինչ է ասում Տարոնը ոստիկաններին.

ՈՉԻՆՉ, լուռ նստած է, իր լռությունից ոստիկանները հասկանում են, թե մենք բոլորս Տարոնի հետ միասին ինչ ենք ասում իրենց։
Այս պայքարը անկասելի է»:

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին