copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:39 18-01-2022

Հայաստանի իշխանությունները ինչո՞ւ են պասիվ դիրք ընդունել․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վստահ եմ՝ կհիշեք, որ Արցախի Հանրապետություն էր այց կատարել Ֆրանսիայի նախագահի թեկնածու` Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը։

Նաև վստահ եմ, որ կհիշեք թե «ադրբեջանցի» քոչվոր թուրքալեզու ցեղերի «դիրեկտոր» Իլհամ Ալիևը ինչպես էր փրփրել, որ նշանավոր ֆրանսիական քաղաքական գործիչը ժամանել էր Արցախի Հանրապետություն։

Ալիևը այնքան էր լկտիացել, որ նույնիսկ անցել էր ուղիղ սպառնալիքների տիկին Պեկրեսի հանդեպ։

Ինչևիցե, թե ֆրանսիական հասարակությունը, թե քաղաքական ուժերը, թե ինքը Վալերի Պեկրեսը դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ վերջինս սանձի անպատժելիությունից հաբրգած Իլհամ Ալիևին։

Հիմա հարց․ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչո՞ւ են այսպես ասած՝ պասիվ դիրք ընդունել։

Գուցե խաղաղասեր իշխանությունների մոտ կա մտավախություն, որ կարող է ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջանը» վտանգված լինել կամ իրենց «կիրթ և կառուցողական» գործընկերները «կնեղանան», թե իրականում այս իշխանությունների համար արդեն ուրիշ առաջնահերթություններ են օրակարգում... հը՞ն»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել