copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:59 16-05-2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՆՀԺԽ ծրագրի խորհրդի նիստին

ԱԺ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագիրն աջակցում է խորհրդարանի կարողությունների զարգացմանը` վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով:

Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՆՀԺԽ ծրագրի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի` ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանի համոզմամբ` խորհրդարանը հանրության համար առավել հասանելի դարձնելուն ուղղված քայլերը պետք է լինեն շարունակական:

Ծրագրի շրջանակում խորհրդարանում գործող Փորձագիտական և վերլուծության վարչության, Խորհրդարանական ժողովրդավարության կենտրոնի նախագծի մշակման աշխատանքին, ինչպես նաև օրենքի գերակայության և ժողովրդավարության զարգացման համատեքստում ծրագրի նշանակությանն են անդրադարձել Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Աննիկա Նորդին Ջայավարդենան ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: Արձանագրվել է հատկապես օրենսդրական բարեփոխումների ոլորտում աջակցության անհրաժեշտությունը:

ՄԱԶԾ ՆԺՀԽ ծրագրի տեխնիկական խորհրդատու Բիլիանա Լեդենիկանը ներկայացրել է ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքային ցուցանիշները:

«Այս և նմանատիպ ծրագրերը մեզ համար մշտապես ունեցել են առանձնակի կարևորություն, հատկապես այս դժվարին իրավիճակում, երբ յուրաքանչյուր աշխատակցի պրոֆեսիոնալիզմը, կարողությունների զարգացումը, նոր փորձի ձեռքբերումը մեծ խթան են մարտահրավերների հաղթահարման և արդյունավետ աշխատանքի համար»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին աջակցության համար` հույս հայտնելով, որ փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը լինելու են շարունակական:

Նիստի մասնակիցները սերտ համագործակցության ավանդույթները շարունակելու և առավել կատարելագործելու պատրաստակամություն են հայտնել:

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին