copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:47 16-05-2022

Մայիսի 17-21-ը նախատեսվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ․ ՊՆ

Մայիսի 17-21-ը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ, անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում N զորամիավորման զորավարժարաններից մեկում իրականացվելու է մարտական հրաձգությամբ բրիգադային մարտավարական զորավարժություն: Մարտական պատրաստականության բարձր աստիճանի պայմաններում զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ։ Խաղարկվող մարտավարական դրվագների ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի՝ մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին