copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:14 16-05-2022

Մեկնարկել է առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր կլինի բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն:

«Առցանց հայտագրումը կիրականացնենք էլեկտրոնային համակարգի միջոցով և երեք փուլով, որը նորություն չէ. այն անցյալ տարի նույնպես գործարկվել է: Իրականացրել ենք նաև մի շարք փոփոխություններ և հույս ունենք, որ նախորդ տարի բարձրացված խնդիրներն այլևս չեն լինի»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ ծնողները կարող են այս ընթացքում ստուգել իրենց երեխաների տվյալները, լինեն հետևողական և ստուգումներ իրականցնեն, որովհետև լինում են դեպքեր, երբ երեխայի տվյալները թվայնացված չեն լինում և պահանջվում է որոշակի ժամանակահատված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի կողմից թվայնացումն իրականացնելու համար. դա հիմնականում իրականացվում է երեք օրվա ընթացքում: Այդ գործընթացը անհրաժեշտ է կատարել stugum.emis.am կայքի միջոցով:

«Այնուհետև հունիսի 21-ից արդեն կբացվի առաջին դասարանցիների հայտագրումը, որը բաց կլինի առաջնահերթություն ունեցող բոլոր քաղաքացիների համար: Առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունենալու հանգամանքը, ինչպես նաև տվյալ դպրոցում աշխատող ծնող ունենալու հանգամանքը: Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում: Այնուհետև հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերեն ուսուցում իրականացնող հանրակրթական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար»,-նշեց Ժաննա Անդրեասյանը:

Նա ասաց, որ հուլիսի 12-ից հայտագրման գործընթացին կկարողանան միանալ նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները, որոնց համար ուսուցման լեզուն կարող է լինել ոչ հայերենը: Այս կարգավորումը տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ:

Փոխնախարարը շեշտեց նաև, որ հայտագրման համակարգը չի փակվելու. այն գործելու է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Երեխաները ամբողջ ուսումնական տարին հնարավորություն կունենան ընդգրկվել դպրոցում:
«Նշեմ, որ համապատասխան պատկերային ուղեցույցները հրապարակված են, որոնք հստակ ցույց են տալիս՝ ինչպես այս տեխնիկական գործընթացը իրականացնել»,- եզրափակեց Անդրեասյանը:

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին