copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:28 16-05-2022

Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ, մասնավորապես, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազի, վարչական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ:

Նախատեսված է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազների հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Այցի օրակարգում, երկու երկրների ջերմ, բարեկամական կապերին համահունչ, Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական ոլորտում հարաբերություններին նոր շունչ հաղորդելն է՝ հիմնված 2007թ. ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված՝ երկու երկրների միջև քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի վրա, այդ համատեքստում՝ նաև դատախազական կառույցների միջև գործակցության խթանումը:

Վերոնշյալ նպատակներով Կահիրե այց կատարելու հրավերը Արթուր Դավթյանը ԵԱՀ գլխավոր դատախազից ստացել է 2021թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում:

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին